Ժնևում Սիրիայի հարցով բանակցություններում սիրիական ընդդիմության խոսնակներից Սալիմ ալ-Մուսլաթը հայտարարել է, որ սիրիացի փախստականները կվերադառնան տուն, երբ բանակցությունները հաջող ավարտ ունենան և անվտանգ լինի: «Մենք գնահատում ենք այլ երկրների կողմից սիրիացի փախստականների ընդունումը, սակայն նրանց ներկայությունը այդ երկրներում ժամանակավոր է: Նրանք կվերադառնան հայրենիք, երբ տեսնեն անվտանգ Սիրիա»,- ասել է Սալիմ ալ-Մուսլաթը: